Ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Այսօր` մայիսի 3–ի երեկոյան, ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 21։30–ի շրջանում` «Infiniti fx35» և «Lexus gx 470» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։

Ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Մի քանի րոպե անց օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությունը և շտապօգնությունը։

Ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. լուսանկարներ

«Infiniti» մակնիշի մեքենան սլանում էր Ամիրյան փողոցով, երբ Զաքյան խաչմերուկից դուրս է եկել «Lexus»–ը։ Հարվածը մեղմելու համար «Infiniti»–ն հարվածել է Ամիրյան փողոցի երկաթե պատնեշին։ Բարեբախտաբար, վարորդները և ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել, նրանք ուղղակի վախեցել են։

Ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. լուսանկարներ