ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս դահուկորդ, 2018 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (սպրինտում ու էստաֆետայում) Յուլյա Բելոկուրովան ամուսնացել է դահուկորդ Նիկիտա Ստուպակի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դահուկային մրցավազքի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Այսօր` 2019 թվականի մայիսի 3–ին, Եկատերինբուրգ քաղաքում Նիկիտա Ստուպակն ու Յուլյա Բելոկուրովան նշեցին իրենց հարսանիքը։ Ռուսաստանի դահուկային մրցավազքի ֆեդերացիան սրտանց շնորհավորում է նորապսակ դահուկորդներին ամուսնության կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փհենչհանի Օլիմպիական խաղերի ժամանակ Բելոկուրովան երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Նա նաև աշխարհի առաջնություններում արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել։ Բելոկուրովան համարվում է ամենասեքսուալ ռուսաստանցի մարզիկներից մեկը։
Ստուպակը 2017 թվականին էստաֆետայում Ռուսաստանի չեմպիոն է դարձել։