«Ո՞ւր եք նայում». Քարդաշյանը սադրանք է հրահրել համացանցում. լուսանկար

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սադրիչ լուսանկար է հրապարակել և ցուցադրել իր նոր ավտոմեքենան ու «հին» բարեմասնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել սադրիչ լուսանկարով։

«Այդ ո՞ւր եք նայում», – լուսանկարներին կից գրել է Քարդաշյանը։

Հեռուստաաստղը ֆոտոշարք է արել նոր ավտոմեքենայի` լյուքս դասի ամենագնաց Lamborghini Urus–ի կողքին։ Նոր կերպարի համար ընտրել է թափանցիկ տաբատ և շապիկ, որոնց տակից երևում է ներքնազգեստը։

Քարդաշյանի ընկերուհիներն ու երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել նրա հասցեին, բայց մյուսները խորհուրդ են տվել մուշտակով փաթաթվել, որպեսզի այլևս ոչ ոք չկարողանա ուսումնասիրել նրա բարեմասնությունները։

Մի քանի օր առաջ Valentino իտալական նորաձևության տունը երկրպագուների սուր քննադատությանն էր արժանացել երեկոյան զգեստների նոր հավաքածուն ներկայացնելու համար Քիմ Քարդաշյանին որպես մոդել ընտրելու պատճառով։

Ավելի վաղ Քարդաշյանը հետևել էր դստեր` Նորթի օրինակին և ամբողջությամբ վարդագույն հագել։