ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նշված է կառավարության e-gov.am կայքում։
«Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։
Մարգարյանն այդ պաշտոնում էր նշանակվել փետրվարի 21-ին։