Փաշինյանի կինը Մեդվեդևին դիմավորել է հայկական զգեստով. լուսանկարներ

Աննա Հակոբյանը հավատարիմ է մնացել խոստմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին դիմավորել է հայկական արտադրության զգեստով; Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանի իր էջում։

«Հավատարիմ մնալով խոստմանս՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել եմ հայկական արտադրության զգեստ»,– գրել է նա:

Հիշեցնենք` Հակոբյանն ավելի վաղ հանդիպել էր հայ դիզայներների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց՝ հագնելով նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Երևան էր ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։  Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի կառավարական առանձնատուն։