«Մի՛ սպանեք բիզնեսը». թրեյլեր–սրճարանների տերերը բողոքում են Հայաստանի կառավարության դիմաց

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ քաղաքապետարանը տեղ է ազատում նոր մենատիրոջ համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Շարժական սրճարանների սեփականատերերն այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանի կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերականգնել էլեկտրականության մատակարարումը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ` մայրաքաղաքի շարժական սրճարաններում իրականացված ստուգումների արդյունքում մտավախություններ էին առաջացել, որ նրանց աշխատանքը կատարվել է տեխնիկական անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներով` ի վնաս շրջակա միջավայրի պահպանության, ինչի հետևանքով այդ թրեյլերները հոսանքազրկվել էին։

«Մի՛ սպանեք բիզնեսը». թրեյլեր–սրճարանների տերերը բողոքում են Հայաստանի կառավարության դիմաց

Շարժական սրճարանների միության տնօրեն Արեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ ապրիլի 19–ից քաղաքապետարանի աշխատակիցները «Հայաստանի էլցանցերի» ներկայացուցիչների հետ սկսել էին հոսանքազրկել թրեյլերները, այդ թվում նրանց, որոնք թույլտվություն ունեն։

«Նրանք գնում են անօրինական ճանապարհով, անջատում են էլեկտրականությունը, որպեսզի խոչընդոտեն մեր աշխատանքը», – ասաց Մելիքյանը։

«Մի՛ սպանեք բիզնեսը». թրեյլեր–սրճարանների տերերը բողոքում են Հայաստանի կառավարության դիմաց

Նա հայտնեց, որ իրենք մասնակցել են համապատասխան օրենսդրության մշակմանը և պատրաստ են տուրք վճարել։

Հիմա շարժական սրճարանների սեփականատերերը բողոքում են էլեկտրականությունն անջատելու դեմ։ Նրանք առաջարկում են նշել Երևանի կենտրոնում թրեյլերների թույլատրելի քանակը, որպեսզի նրանց գործունեությունը չխանգարի երթևեկությանը (այժմ մայրաքաղաքում կա 47 թրեյլեր–սրճարան)։

Մեկնաբանելով կետերի առկայությունը, որոնք չեն համապատասխանում սանիտարական պահանջներին` Մելիքյանը խոստովանեց, որ այդպիսիք իսկապես կան, բայց այդ ամենը պետք է կանոնակարգվի օրենքով։

«Տեղեկություններ կան, որ շուկան այս քայլերով ազատում են մենաշնորհի համար։ Միլիարդատեր պաշտոնյայի համար է արվում այս ամենը»,– ասաց նա։

Հիմա թրեյլերները տոնական օրերին աշխատում են գեներատորներով, բայց դա լուրջ ծախսեր է ենթադրում։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները, մինչև չհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա օգնականի հետ։

«Մի՛ սպանեք բիզնեսը». թրեյլեր–սրճարանների տերերը բողոքում են Հայաստանի կառավարության դիմաց

«Starbus» սրճարանի տնօրեն Տիգրան Զալինյանի խոսքով` բոլորը հասկանում են, որ կառավարությունը պետք է կարգավորումներ ընդունի։ Բայց դրա համար չի կարելի «սպանել», պետք է մարդկանց աշխատանքի հնարավորություն տալ։

«Այսօր մենք ուզում ենք, որ մեզ լսեն և տեղում լուծեն հարցը։ Ցանկանում ենք կառավարությունից իմանալ, թե ինչու է քաղաքապետարանն այդպես վարվում քաղաքացիների հետ», – ասաց Զալինյանը։

Նրա խոսքով` ինքը պայմանագիր ունի «Հայաստանի էլցանցերի» հետ, բայց դա չի խանգարում, որ քաղաքապետարանն «ամեն ինչ անօրինական» համարի և անջատի էլեկտրաէներգիան։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իշխանությունը թույլ չի տա բացել նոր թրեյլեր–սրճաններ, հատկապես ավտոկայանատեղիներում։ Քաղաքապետը նշել էր, որ քաղաքը պետք է զարգանա, ոչ թե վերադառնա 90-ականներ, երբ ով որտեղ ինչ ուզում, դնում էր և սկսում վաճառել։