Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԵԿՄ նախին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվի գրավով: Այսօր դատարանում նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

«Հերոսը չի սողում, իսկ շոու սարքելը հեշտ է». Նազիկ Ամիրյանը`Մանվել Գրիգորյանի մասին

Գրիգորյանի պաշտպանները նրան գրավով ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել` որպես գրավ առաջարկելով 10 մլն դրամ։

Նշեք, որ նախկին պատգամավորն այժմ քաղաքացիական հիվանդանոցում է: Վատառողջ լինելու պատճառով նա չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Փոխարենը նիստին մասնակցում էր Գրիգորյանի կինը` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք՝ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։Այս փաստով Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։