ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տարեց կնոջ, որը տեղում մահացել է։
Մահացողի ինքնությունն այս պահին հայտնի չէ։
Վարորդը չի լքել վթարի վայրը։ Տեղում համապատասխան գործողություններ են իրականացնում քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները։