Հրդեհ` Հովունիի անասնագոմում. 3 աշխատակից հոսպիտալացվել են

Անասնագոմից հաջողվել է դուրս բերել եղջերավոր անասուններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մայիսի 1-ին՝ ժամը 22:43-ին  հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի համայնքում: Դեպքի մասին ահազանգ է  ստացել 911  ծառայությունը:

Սարսափելի հրդեհ է բռնկվել Պյատիգորսկի շուկայի տարածքում. տեսանյութ

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ ԱԻ  Շիրակի մարզային փրկարարական վարչությունից  հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող, մոտ 1400 քմ տարածք զբաղեցնող անասնագոմում: Ահազանգը  ստանալուն պես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:  Հրդեհը  հաջողվել է մեկուսացնել միայն ժամը 02:10-ին: Հրդեհի  հետևանքով անասնագոմի  3 աշխատակից հոսպիտալացվել է:

«Գյումրի»  բժշկական կենտրոնում ստանալով համապատասխան  բուժօգնություն, վերջիններս դուրս  են գրվել:

Անասնագոմից հաջողվել է  դուրս բերել  եղջերավոր անասուններին: