Հիմա կիմանանք` ով է հայ... կամ հրեա. «Եվրատեսիլը» նոր «մահացու» կանոն է մտցրել

Միջոցառման գլխավոր հովանավորը զբաղվում է ԴՆԹ հետազոտություններով, այդ պատճառով բոլոր մասնակիցներից արյան անալիզ կվերցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներն այս տարի միջոցառման մեկնարկից առաջ ստիպված կլինեն արյուն հանձնել։

Նորամուծության մասին «Վեչերնի Ուրգանտ» հեռուստահաղորդման եթերում պատմել է երգիչ Սերգեյ Լազարևը, որը Ռուսաստանը մրցույթին կներկայացնի արդեն երկրորդ անգամ։

Հրապարակվել է Սրբուկի այն երգի տեսահոլովակը, որը կհնչի Եվրատեսիլ 2019-ին

Նա պատմել է, որ միջոցառման հովանավորն այս տարի մի ընկերություն է, որը որոշում է, թե քանի ազգություն կա արյանդ մեջ։

Նրա խոսքով` բոլոր մասնակիցները տեղյակ են, որ հետազոտության տվյալները հետագայում կարող են հրապարակվել. համապատասխան փաստաթղթեր են ստորագրել։

Լազարևի կարծիքով` այս կանոնը կոչված է ցույց տալու, որ մասնակիցները կազմակերպիչների համար բոլորը մեկ են։ Երգիչը նաև հավանության է արժանացրել այս նորամուծությունը։

«Եվրատեսիլ 2019» կկայանա Թել Ավիվում մայիսի 14-ին։ Լազարևը կմասնակցի երկրորդ կիսաեզրափակչին։ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։