«Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում». Փաշինյանին զարմացրել է Facebook-ի անտեղի աղմուկը

Facebook սոցիալական ցանցում ակտիվ տարածում է գտել մի տեսանյութ Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից, որտեղ ՌԴ վարչապետը կատակում է ՀՀ վարչապետի ասածի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում բացատրել է իր ռուս գործընկերոջ կատակը, որ վերջինը արել էր Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: Ի դեպ, այդ տեսանյութը Facebook-ում մեծ քննարկումների առիթ էր տվել և դարձել «փոթորիկ՝ մի բաժալ ջրում»:

«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նիստից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ընդունել էր իր կառավարական առանձնատանը, և նրանք հնարավորություն էին ունեցել նաև ոչ ֆորմալ շփում ունենալու: