Երջանիկ Եվգենի Պետրոսյանը մեկնել է Ռուսաստանից. լուսանկար

Հայտնի երգիծաբանը վիրավորվել է մամուլից, որը վերջին ամիսներին չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նրա անձնական կյանքի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մեկնել է Ռուսաստանից` ստերից հեռու մնալու համար։ Այս մասին նա գրել է Instagram–ում` լուսանկար հրապարակելով ինքնաթիռից։

«Մեկնում եմ ստերից ու կեղծիքից հեռու։ Շինծու պատմությունների նոր գրոհ է սկսվել։ Ամենակարևորը` մեզ մոտ ամեն ինչ անպատիժ մնալու միտում է ձևավորվում»,– գրել է Պետրոսյանը։

Պատասխանելով բաժանորդների հարցերին` արդյո՞ք որևէ քայլեր կձեռնարկի իրեն պաշտպանելու համար, նա պատասխանել է. «Ռուսաստանում ԶԼՄ–ների ստերից պաշտպանող օրենք չկա»։

Երգիծաբանը նախընտրել է չհրապարակել, թե կոնկրետ ուր է ուղևորվում։

Մոտ մեկ տարի առաջ Եվգենի Պետրոսյանը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության պատճառով։ Անցած տարի զույգը հայտարարեց ապահարզանի մասին։ Պաշտոնական ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները սկսել էին բաժանել համատեղ ունեցվածքը։