Դանակահարություն Երևանում. տուժածը 22 տարեկան երիտասարդ է

Փողոցում տեղի ունեցած վեճն ու քաշքշուկն ավարտվել են տղայի դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Վանաձորում կրակոցներ են հնչել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 22-ամյա տղան դանակահարված է եղել, վնասվածքը՝ կրծքավանդակին:

Դանակի հարվածից վնասվել են ներքին մի քանի օրգանները: Երիտասարդի կյանքը բժիշկների ջանքերով փրկվել է շտապ վիրահատության արդյունքում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ երթևեկության ընթացքում վեճ է ծագել նրա և մեկ այլ վարորդի միջև: Փողոցում տեղի ունեցած վեճն ու քաշքշուկն ավարտվել են տղայի դանակահարությամբ:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: