Ցորեն ու շրոտ փոխադրելու գները կրկնակի նվազել են. ի՞նչ կտա սակագինը հայաստանցի մատակարարին

ՀԿԵ–ն մեծացնում է հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ցորենի և շրոտի փոխադրման սակագնային դրույքաչափերը նվազել են 52%-ով: Այս մասին հայտնում է ընկերության մամուլi ծառայությունը։

Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար:

Ապրիլին «ՀԿԵ» ՓԲԸ-ի հիմնական գործընկերների հասցեներով արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) և «ՎԵ» ԲԸ-ի տարածքով Փոթիի հացահատիկային տերմինալից դեպի Հայաստանի Հանրապետություն նշանակմամբ հացահատիկային բեռների (ԱԽԲ 1001, 1005) և շրոտի (ԱԽԲ 2304, 2306) փոխադրման փոխադրավճարը հաշվարկելիս՝ կիրառվում է հետևյալ դրույքաչափը՝ 0,032 ԱՄՆ դոլար 1 տոննա*կմ դիմաց:

«Տվյալ սակագինը թույլ է տալիս բարձրացնել երկաթուղային տրանսպորտի մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության մատակարարների համար ապահովել ազատ տրանսպորտային միջանցքներ»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով: