Ասուլիս. «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին»

Մայիսի 3-ին, ժամը 14.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգին:
Sputnik

Ասուլիսին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը:

«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը ինքնատիպ է նրանով, որ Չայկովսկու «Շչելկունչիկ» և Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները ներկայացվելու են նախ դասական, այնուհետև ջազային տարբերակով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: