ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ արդեն մեկ օրից ավելի է հարազատներն ու ընտանիքի անդամները փնտրում են Լոռվա մարզի Մեծ Պառնի գյուղում ապրող 20-ամյա մի աղջկա։
Մի քանի ամիս առաջ ամուսնացած աղջիկը մայիսի լույս 1-ի գիշերը աննկատ դուրս է եկել ամուսնու տնից և հեռացել անհայտ ուղղությամբ։
Նրա անհետանալու մասին տեղեկացել են նաև դարձյալ Լոռու մարզում ապրող ծնողները։
Ողջ օրը որոնելուց հետո հարազատները դիմել են տեղի իրավապահներին։
Այժմ համատեղ գործողություններ են իրականացվում աղջկա անհետանալու պատճառները պարզելու և նրան շուտափույթ գտնելու համար։