Հայաստանում շտապօգնության մեքենա է շրջվել, կան տուժածներ

Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Nissan-ը. շտապօգնության մեքենան կողաշրջվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:

Դանակահարություն Երևանում. տուժածը 22 տարեկան երիտասարդ է

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, շտապօգնության մեջ գտնվող 5 անձինք վթարից հետո տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության մեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին շտապօգնության ավտոմեքենայով Ապարանի հիվանդանոցից տեղափոխելիս են եղել հիվանդանոց, և վթարի հիմնական պատճառներից մեկը նաև ճանապարհի փոսերն են, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: