«Քաղաքացիական պայմանագիրը» փակ նիստ է անցկացրել. քննարկմանը մասնակցել է նաև Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը բացահայտեց նիստի օրակարգի որոշ մանրամասներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր երեկոյան դռնփակ նիստ անցկացրեց։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

Նա նշեց, որ նիստի հիմնական թեման կուսակցության համագումարի անցկացումն էր։

Կուսակցության համագումարը կանցկացվի հունիսին։ Համագումարի ընթացքում կընտրվի վարչության նոր կազմը։

Նիստին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կուսակցության վարչության անդամ է։

Հիշեցնենք, որ «ՔՊ» կուսակցության նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարի 24-ին։