Վերա Բրեժնևան ընկերուհու հետ պարում է սեղանի վրա․ սեքսուալ պարի տեսանյութը

Սպիտակ հագուստը միայն ընդգծում է աղջիկների բարեմասնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Վիա Գրա» խմբի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ու «Վրեմյա ի ստեկլո» խմբի մենակատար Նադյա Դորոֆեևան զվարճացել են իրենց ընկերուհու ծննդյան օրվան կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ։

Նրանք բարձրացել են սեղանին ու պարել «G Bar» գեղեցկության սրահի հիմնադիր Սաբինա Մուսինայի փակ խնջույքի ընթացքում։

Պարի տեսանյութն Instagram-ում հրապարակել է Դորոֆեևան և գրել․ «Գրողը տանի, կյանքն ինձ պատրաստում էր նման բանի»։

Թե ինչի էր կյանքը պատրաստում 29-ամյա Նադյային, հայտնի չէ, բայց մի բան պարզ է` նա հաստատ կարողանում է պարել և ուրախանալ։ Ինչպես նաև իր 37-ամյա ընկերուհին։

Պետք է նշել, որ աղջիկների սպիտակ հագուստը միայն ընդգծում է նրանց բարեմասնությունները։