ՌԱԴԻՈ

Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Համլետ Ղուշչյանի հաղորդման վրա իր նկատմամբ հարուցված քրեական գործը։
Sputnik
Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ապրիլի 30-ին հրավիրվել է Քննչական կոմիտե` հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սամվել Ալեքսանյանը` հայտարարելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ես Ղուշչյանին ոչ մի առևանգում չեմ արել։ Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ։ Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»,– ասաց նա։

Հիշեցնենք, Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։

Հեռուստամեկնաբանի այս հաղորդման հիմքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։