Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ և դուստրերի հետ մասնակցում է տոնական համերգ-միջոցառմանը

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:

Մայիսը դառնալու է աշխատանքային իրավունքների հանրային քննարկումների ամիս. նախարար

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը և հավելում, որ միջոցառմանը ներկա է եղել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:

Հայաստանում մայիսի 1-ը սկսեցին նշել 1919թ.–ից։ Խորհրդային տարիներին աշխատանքի գաղափարը մեծարվում էր հիմնականում տոնական շքերթով, որտեղ հզոր արտադրական միավորումների աշխատանքային կոլեկտիվները ներկայացնում էին իրենց արտադրական ձեռքբերումները։

Մայիսի 1-ն այսօր էլ Հայաստանի տոնացույցում տոն է ու ոչ աշխատանքային օր։

2019թ–ի մայիսի 1-ի առիթով պետական մակարդակով կազմակերպված որևէ միջոցառման մասին ՀՀ պետական մարմինները չեն իրազեկել` թերևս առաջնորդվելով «չաշխատելն արդեն տոն է» կարգախոսով։