Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն այսօր մայիսմեկյան ավանդական երթ անցկացրեց, որը մեկնարկեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից և ավարտվեց ականավոր կոմունիստ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։
Կոմունիստների երթն անցավ նաև Ամիրյան փողոցով։ Sputnik Արմենիայի լուսանկարներում երևում է, որ շքերթի մասնակիցների ձեռքերում փողփողում էր Խորհրդային Հայաստանի դրոշը` մուրճ ու մանգաղով, իսկ ոմանց ձեռքերում էլ ԽՍՀՄ–ի դրոշն էր։
Երթի մի քանի տասնյակ մասնակիցների մեծ մասը մեծահասակներ էին, որոնց ուղեկցում էին պատանիները։ Հետաքրքիր է, որ նրանց շարքում երիտասարդներ չկային։
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 1-ին, Հայաստանում նշվում է Աշխատանքի օրը։