Ճաշ խնդրելու նուրբ արվեստը. կատվի «նստացույցը» համացանցում «հեղափոխություն» է առաջացրել

Համացանցում հուզիչ տեսանյութ է տարածվում կատվի մասին։ Օգտատերերը կատակով հայտարարել են, որ եթե այսպես հմտորեն խնդրես, նույնիսկ կառավարությունը կորոշի մի լավ կերակրել ժողովրդին։
Sputnik

Կադրերում երևում է, թե որքան սոված է փիսիկը։ Նա տխուր աչքերով նայում է դատարկ ամանին, հետո տիրոջը։ Այնուամենայնիվ, կատուն աղեկտուր չի մլավում, չի վազում, չի խառնվում իրար, այլև ընդամենը գետին է զարկում կերակրամանը և սպասում։

Վիրտուալ հանրության հիացած ակտիվիստները գրում են. «Ինչպես կարելի է այս ամենից հետո նրան չկերակրել։ Բայց ինչ գեղեցիկ նստացույց է։ Տերը հավանաբար, մոռացել է, որ պետք է ընտանիքի անդամին կերակրել։ Այնքան հուզիչ աչուկներ ունի։ Ինչ խորաթափանց հայացք է»։