ՌԱԴԻՈ

«Իրականում». Ի՞նչ հեղափոխություն եղավ Վենեսուելայում, ու որքանո՞վ է դա հայերին վերաբերում

Իրականում, երևի թե, Հայաստանում որևէ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ հետաքրքրություն կարող է մեր հասարակության համար ունենալ այն ամենը, ինչը երկրագնդի մյուս՝ արևմտյան մասում՝ Վենեսուելայում է տեղի ունենում:
Sputnik
«Իրականում». Ի՞նչ հեղափոխություն եղավ Վենեսուելայում, ու որքանո՞վ է դա հայերին վերաբերում

Ընդ որում, նույն այն խաղացողներն են աղաղակ ստեղծում, որոնք մեզ մոտ՝ Հարավային Կովկասում կամ Մերձավոր Արևելքում են, այսպես ասած` խաղեր տալիս... դե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան... Եվրամիությունն էլ է միացել: Իսկ Կուբայի մասին, երևի թե, ասել պետք չէ. Ֆիդել Կաստրոյի Ազատության Կղզին մեր կողմերում չի երևում, դրա ոչ հնարավորությունը, ոչ էլ, կարծես թե, ցանկությունը չունի:
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան