«Եվրոպայի Սերգեյին» կմեղադրե՞ն ապօրինի հարստացման մեջ. «Ժամանակ»

Թերթն անդրադարձել է տախտակի շուկայի թեժ մրցակցությանն ու ոլորտի ազատականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Շինափայտի, այսպես կոչված՝ տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման և վաճառքի մենաշնորհը պատկանում էր Սերգեյ Մանուկյանին («Եվրոպայի Սերգեյ»): Նա էր սահմանում շինափայտի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ էին»,– նշում է պարբերականը:

Ըստ թերթի` շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25 տոկոսով և շարունակում է իջնել։ Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի հարստացման մեջ, թե ոչ, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ Սերգեյը Մանուկյանը «Եվրոպա» ՍՊԸ–ի հիմնադիրն է, հայտնի նաև որպես «Շինանյութի Սերգեյ» մականունով։