Դանակահարություն Երևանում. երկու եղբայրներից մեկը մահացել է

Ոստիկանները պարզել են, որ սպանվածն ու կասկածյալը մանկության ընկերներ են եղել։ Վիճաբանությունը դանակահարության է վերածվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ի գիշերը, Երևանում երիտասարդ տղամարդ է սպանվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 04։50-ի սահմանում ոստիկանությունը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել։ Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Անհետ կորած աղջկան ոստիկանները գտել են գետում՝ ողջ

Իրավապահները պարզել են, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն է, վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ համայնքի Շահամիրյան փողոցում։

Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել կասկածյալին։

Կայքի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, որը նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։

Սպանվածն ու կասկածյալը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։