ՌԱԴԻՈ

Բադալյան. «Ավելորդ քաշքշուկները հիմա ձեռնտու չեն ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ «Իմ քայլը» դաշինքին»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում իր դիտարկումներն է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցի վերաբերյալ։
Sputnik
Բադալյան. «Ավելորդ քաշքշուկները հիմա ձեռնտու չեն ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ «Իմ քայլը» դաշինքին»

Արմեն Բադալյանի խոսքով` իշխանությունը հազիվ թե պատերազմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, քանի որ չի ցանկանում այդ ուժից քաղաքական «տառապյալ» կերտել։

«Եթե Ծառուկյանն իսկապես խախտել է սահմանադրությունը, ապա պետք է զրկվի մանդատից, բայց եթե նրա գործողություններում կրիմինալ չի եղել, ապա ավելորդ քաշքշուկները հիմա ձեռնտու չեն ո՛չ ԲՀԿ–ին, ո՛չ «Իմ քայլը» դաշինքին»,- կարծում է քաղտեխնոլոգը։

Ըստ Արմեն Բադալյանի` այն կուսակցությունները, որոնք բավարար կշիռ չունեն քաղաքական դաշտում, շատ հաճախ անում են ամպագոռգոռ հայտարարություններ, որպեսզի նկատելի դառնան։

Օրերս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցով, պայմանավորված նրա ձեռնարկատիրական գործունեությամբ։