«Աղջիկներ, իսկ ձեր ամուսիններն անո՞ւմ են դա». Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է կնոջը

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան սոցկայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ամուսինն իր վրա է հումոր արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Comedy Club հիմնադիրներից մեկի` Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր էջում հումորային տեսահոլովակ է տեղադրել։

«Աղջիկներ, իսկ ձեր ամուսիններն անում են դա»,–գրել է նա։

Կադրերում երևում է , որ Ժաննան դիրքավորվում է, որ ամուսինը մի քանի գեղեցիկ լուսանկար անի, իսկ նա, չտեղեկացնելով, տեսանկարահանում է ամենը։

Տեսանյութը կարճ ժամանակահատվածում դիտել են ավելի քան 126 000 անգամ։

Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է իր սլացիկ ոտքերը. լուսանկար

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն արդեն 21 տարվա ամուսիններ են։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ Դուստրը` Ժասմինը, ծնվել է 2004 թվականին։ 2009 թվականին ծնվել է որդին` Դանիելը։