ՌԱԴԻՈ

Քալանթարյան. «2018 թվականի տվյալներով Հայաստանի աշխատուժի 20%-ը գործազուրկ է»

Հայաստանում զբաղվածության ու գործազրկության, վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղերի և աշխատավարձերի փոփոխության մասին Sputnik Արմենիայի եթերում խոսում է վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը։ Մասնագետի խոսքով` մեր երկրի աշխատանքային ռեսուրսը կազմված է 15-ից 75 տարեկան անձանցից, որոնց թիվը 2 միլիոն 21 հազար 300 է, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 6000-ով, կամ` 0.3%-ով։
Sputnik
Քալանթարյան. «2018 թվականի տվյալներով Հայաստանի աշխատուժի 20%-ը գործազուրկ է»

«Աշխատանքային ռեսուրսի 57%-ն այս պահին կազմում է մեր երկրի աշխատուժը, որոնց 20%-ը գործազուրկներն են, իսկ 80%-ը` զբաղվածները։»,-փաստում է Լուսինե Քալանթարյանը։

Ըստ մասնագետի, գործազուրկների թիվը 2018 թվականին կազմել է 234 հազար է, որը 2017 թվականի համեմատ նվազել է 2500 հազարով, կամ 1.1%-ով։

«Դրա արտացոլումը նկատվում է զբաղվածների թվաքանակում` աճի առումով, թեև կապն այս դեպքում անուղղակի է, քանի որ անձը գործազուրկից կարող է պարզապես դառնալ պասիվ»,-նշում է Լուսինե Քալանթարյանը։

Ի դեպ, ըստ միջազգայնորեն ընդունված սահմանման «գործազուրկն» այն մարդն է, որն աշխատանք չունի, բայց ակտիվորեն աշխատանք է փնտրում։