Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար

Երթևեկության կազմակերպման փոփոխությունը կգործի մայիսի 1-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկողներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար