ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը փորձել է կյանքին վերջ տալ։
Նախնական վարկածով` 28-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել ու կախվել սավանով։
Կալանավայրի ծառայողների աչալրջության արդյունքում ինքնասպանությունը կախվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդը մեղադրվում է քրեորեն դատապարտելի մի քանի արարքի համար, այդ թվում` ավազակության։
Նա «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է գտնվում նախորդ տարվա աշնանից։ Երիտասարդի ծայրահեղ քայլին դիմելու պատճառները պարզվում են։