Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Նա չպետք է լույս աշխարհ գար. շնորհակալություն ծննդատան սանիտարին, որ շնչառություն էր տեսել նորածնի անկյանք մարմնում։ Նա անհետացել է Երևանի հուլիսի անամպ երկնքում չգիտես որտեղից սկսված ամպրոպի մեջ։ Վալենտին Պոդպոմոգովն այսօր կդառնար 95 տարեկան։
Sputnik

1924 թ.-ի ապրիլի 29-ին Երևանի ծննդատանը հարց էր ծագել` ո՞ւմ փրկել՝ ծննդկանի՞ն, թե՞ նորածնին։ Հարցրել են հորը, նա խնդրել է փրկել երկուսին էլ, բայց ...։ Մորը կեսարյան հատում են արել, որը հայկական մանկաբարձության պատմության մեջ առաջիններից էր։ Ծննդկանին փրկել են, իսկ նորածնին դրել են բինտերով, բամբակներով և այլ մանրուքներով կոնտեյների մեջ։

Սանիտարուհին՝ ծննդկանի հարևանը, ցանկացել է մաքրել կոնտեյները և հանկարծ նկատել, որ նորածնի մոտ շնչառության նշաններ կան։ Շտապ վերակենդանացումն աշխարհին է նվիրել Վալենտին Պոդպոմոգովին, թեև այն ժամանակ ի՞նչ վերակենդանացում․ տաք ու սառը ջուր են լցրել վրան, ու երևի հենց այդ պատճառով էլ Վալենտինն ամբողջ կյանքում չի սիրել ջուրը։ Ո՞վ գիտի` եթե այդ մարդը նորմալ պայմաններում ծնվեր, ինչպես բոլորը, կդառնա՞ր 20-րդ դարի ամենաառեղծվածային նկարիչներից մեկը․․․

Կասկած չկա, որ Վալենտին Պոդպոմոգովի նկարները դեռ հայտնի կդառնան աշխարհին։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Նրան մշտապես ուղեկցել է առեղծվածը՝ կրնկակոխ հետևելով ամեն քայլին, վրձնախազին և շնչին բոլոր 74 տարիների ընթացքում, որը նրան էր տրվել սրտի բնածին արատի հետ։ Նա հեռացավ երևանյան հուլիսյան մի տապ օր «լեչկոմիսիայում», որը Պռոշյան կամ Պարոնյան փողոցում էր։

Շենքի մոտ սպասում էին 15 մարդ՝ ընկերներ, հարազատներ և ուղղակի մարդիկ, որոնք անհանգստանում էին Վալենտինի համար, հավատում, որ նա այս անգամ էլ կփրկվի։ 15 հոգին էլ նույն բանն են պատմում․ չգիտես որտեղից, շոգից շիկացած երևանյան երկնքում գորշ ամպ գոյացավ, որը խլացուցիչ որոտ արձակեց և անասելի հորդառատ անձրև բերեց, բայց միայն «լեչկոմիսիայի» վրա և հարակից տարածքներում։

Մուտքի մոտ ծխողները հեղեղի պատճառով վազելով շենք մտան, բարձրացան երրորդ հարկ, որտեղ պառկած էր Վալենտինը։ Երբ տեղ հասան, ամպրոպը հեռացավ՝ իր հետ տանելով Պոդպոմոգովին։ Առեղծված, որը նրան ավելի լավ աշխարհ ուղեկցեց։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Նա արդեն երկրորդ դասարանում գրում էր գեղագրական ձեռագրով, նկարազարդում ցանկացած դպրոցական վարժություն, ստեղծում խելահեղ թատերական դեկորացիաներ, բայց առաջին գեղանկարը նկարեց է 50 տարեկանում։ Հետո անընդհատ նկարեց, այդ թվում իր ամենագլխավոր գործը՝ Mea Culpa-ն, որում Զվարթնոցը՝ հայկական տան խորհրդանիշը, ամպի վրա բարձրանում է Նյու Յորքի երկնաքերների մոտ, որպեսզի փրկի դրանք․․․

Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում զարմանալու շատ բան կա։ Օրինակ` Վլադիմիր Վիսոցկու մազափունջը։ Մի առեղծված է դա է, թե ինչպես է այդ մազափունջը հայտնվել այստեղ։ «Շտապօգնության» աշխատողը, որը մեկընդմիշտ տարել է Վիսոցկուն, կտրել է այդ մազափունջը, իսկ հետո այն հայտնվել է Աֆղանստանում պատերազմող մարդու մոտ, և, քանի որ աստծու ուղիներն անքննելի են, «աֆղանցին» այն նամակի հետ ուղարկել է Պոդպոմոգովին։ Հիմա արդեն չենք կարող հարցնել «աֆղանցուն», թե ինչու հենց Պոդպոմոգովին։ Այո, այդ մազափնջի ԴՆԹ անալիզ չի անցկացվել, չենք կարող 100 տոկոսով ասել, որ դրանք Վիսոցկու մազերն են, բայց դրանք, չգիտես ինչու, հայտնվել են հենց այստեղ՝ Կասկադի մոտ գտնվող արվեստանոցում։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Պոդպոմոգովը քնքշորեն և անսահման շատ էր սիրում Երևանը։ Քաղաքը նրան նույն կերպ էր պատասխանում։ Կարեն Դեմիրճյանն այնքան հաճախ էր այցելում արվեստանոց, որ բարձրահասակ պաշտոնյայի համար Պոդպոմոգովը հատուկ փորվածքներ էր արել կիսանկուղային տարածքի առաստաղի գերանների մեջ, որպեսզի հանրապետության ղեկավարն առանց մեջքը կորացնելու քայլեր այնտեղ։

Արվեստանոցում խելահեղ էներգետիկա կա, և հասկանալի չէ, թե ինչպես կարելի է այստեղ, ասենք, քնել։ Գուցե հնարավոր լինի, եթե շրջես քեզ նայող, գոռացող, ինչ-որ բան սովորեցնող նկարները, բայց ո՞ւմ ձեռքը կգնա, որ նման բան անի։ Ավելի լավ է դուրս գաս այստեղից, քնես մեկ այլ վայրում, եթե, իհարկե, կարող ես քնել այդ նկարներից հետո։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կյանք է ամփոփում, յուրաքանչյուրը նման է ամենավերջին ամպրոպին, յուրաքանչյուրն այն վարպետի դասն է, որը սիրում էր բոլորին, ովքեր գնում էին նրա մոտ, նույնիսկ քեզ՝ հիմարիդ, որն անդառնալի իրողությունը հասկացրել էր միայն այն ժամանակ, երբ ամպրոպից հետո երևանյան երկնքում շողացել էր անխռով արևը։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ