Փոխել ոսկու շուկայում գործող հարկերը. ֆինանսների նախարարությունը բարեփոխում է նախաձեռնել

Վաճառասեղանի չափսից հարկ վճարելն անհուսալի արխաիզմ է, վստահ է ֆինանսների փոխնախարարը։ Նա նշում է, որ պետք է հարկ վճարել հասույթից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հանրապետությունում ոսկերչական իրերի շուկաներում հարկերը պետք է փոխել։ Այդ մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ Հարկային օրենսգրքում բարեփոխումները քննարկելու ժամանակ։ Քննարկումները տեղի են ունեցել խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ։

Նրանց ատամներն էլ են հաշվո՞ւմ. ֆինանսների նախարարությունը փոխում է ատամնաբույժների հարկը

Ոսկերչական զարդեր վաճառողները մինչև հիմա տուրք են վճարում իրենց վաճառասեղանի չափսից։ Դա հարիր չէ ոչ միայն զարգացած, այլ նույնիսկ զարգացող երկրին, նշեց փոխնախարարը։

«Հարկը պետք է կախված լինի շրջանառությունից։ Որքան ոսկի եք վաճառել, այդքան էլ հարկ պետք է տաք։ Մենք նման մոտեցում կառաջարկենք», – հայտարարեց Պողոսյանը։

Միաժամանակ, շատ ոսկերիչներ աշխատում են ոչ թե ոսկու ձուլակտորների հետ, այլ հին զարդերի, որոնք գնում են։ Գործող օրենքի համաձայն, դրանցից պետք է վճարեն 11 տոկոս հարկ։ Նման հարկ է վճարվում միակողմանի գործարքների դեպքում, երբ ապրանքի մատակարարը չի կարող ապրանքագիր ներկայացնել։

Ի տարբերություն ԱԱՀ–ի, այդ հարկը չի կարելի չեղարկել, և դրա ամբողջ բեռը կմնա ոսկերիչների վրա։ Ուստի, ինչպես նշեց Պողոսյանը, ֆինանսների նախարարությունը պատրաստ է այդ հարկից ազատել երկրորդական ոսկու գնումը։

Նշենք, որ Հարկային օրենսգրքում այդ և այլ փոփոխությունները կառավարությունն առաջարկում է ուժի մեջ մտցնել 2020թ–ից։ Գաղափարներից մեկն ամբողջ բիզնեսը հասույթից, այլ ոչ թե ֆիքսված վճարումներից հարկելն է։