Փաշինյանը ոչ ոքի չի ստիպել աշխատանքից ազատվել. Դավիթ Անանյան

Անանյանը կարծում է, որ վարչապետը չի պահանջել, այլ պարզապես կոչ է արել դուրս գալ աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստիպել ոչ ոքի ազատվել աշխատանքից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Մեկ ամիս առաջ, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն, Փաշինյանը նկատել էր, որ ծառայողական սենյակներից մեկում ազգային դրոշը փոշոտ է և դրված է անկյունում։ Նա պահանջել էր աշխատանքին ազատել բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են այդ բաժնում։

Այնուամենայնիվ, ՊԵԿ–ի ղեկավարի խոսքով, Փաշինյանը չի պահանջել, այլ միայն կոչ է արել։

«Բայց չէ՞ որ Փաշինյանն ասաց` ազատել բոլորին։ Մի՞թե դա պահանջ չէ», – հարցրեց լրագրողներից մեկը։

«Ոչ։ Դա կոչ էր», – նշեց Անանյանը։

Այդ դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Դրանից հետո Facebook–ի ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարեց, որ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք է ամբողջ երկրի և բնակիչների նկատմամբ։

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ. Փաշինյան