ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի հարուստ հայերից մեկի` Սերգեյ Սարգիսովի որդին կոմայի մեջ է ընկել Մոսկվայի ակումբներից մեկու անհայտ ծագման դեղամիջոցը չարաշահելու պատճառով։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն`դեռ ապրիլի կեսերին Սարգիսով կրտսերին Մոսկվայի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել վատ վիճակում։ Երիտասարդը երկար ժամանակ գիտակցության չէր գալիս, նրա կյանքի համար պայքարում էին բժիշկները։ Պարզվել է, որ կոմայի և մնացած բարդացումների պատճառը դեղամիջոցի չարաշահումն էր։
Արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել Սերգեյին, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
20-ամյա Սերգեյ Սարգիսովը փաբերի մշտական այցելու է։ Նրա տարված է մոդելներով և դերասանուհիներով, որոնք լուսանկարներ են հրապարակում Սարգիսովների ընտանիքի շքեղ առանձնատներից, ակումբներից և զբոսանավերից։
Սարգիսովը սովորում է ՄԳԻՄՕ–ում տնտեսագիտության ֆակուլտետում և զուգահեռաբար աշխատում հոր ընկերությունում։ Ընդ որում, Սարգիսով կրտսերը բազմիցս է հայտնվել ամսագրերի էջերին։
Սարգիսովի ընկերների շարքում բազմաթիվ հայտնիներ կան, այդ թվում` երաժիշտ Եգոր Կրիդը և ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը։ Հայտնի է, որ 2016 թվականին երիտասարդը հանդիպում էր երգչուհի Նաստյա Կուդրիի հետ։ Իր 18-ամյակը նա նշել էր Կուրշևելում, ինչի վրա կես միլիոն ռուբլի էր ծախսել։