Ասուլիս. «Ինչպե՞ս կանցնեն Գինու օրերը Երևանում»

Մայիսի 2-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 3-4-ին կայանալիք «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը:
Sputnik

«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունն արդեն երրորդ տարին է` կազմակերպում է «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն շուրջ 200 տեսակ գինի։

Այդ մասին, թե ինչպես կանցնեն Գինու օրերը, և ինչ նպատակներ են հետապնդում այս միջոցառման կազմակերպիչները, կպատմեն`

  • «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Երևանի Գինու Օրեր» միջոցառման կազմակերպիչ Մերի Բադալյանը,
  • Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը,
  • «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավոր ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ Արտյոմ Ղազարյանը։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: