Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն փրկել է կանչի մեկնող ԱԻՆ ջոկատը

Քաղաքացու ինքնությունը չի հաջողվել պարզել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱԻՆ–ի փրկարարական ջոկատն այլ կանչի մեկնելու ճանապարհին նկատել է քաղաքացու ինքնասպանության փորձը և կանխել այն:

«Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Քաղաքացու ինքնությունը չի հաջողվել պարզել: