Խելացի շիմպանզեն հիացրել է մարդկանց։ Կենդանին հասկացող հայացքով տեսահոլովակներ է նայում սմարթֆոնով։ Ակնհայտ է, որ նա պատահական չի միացնում տեսանյութերը, այլ ընտրում է միայն իր ցեղակիցների մասնակցությամբ տեսանյութերը։ Իսկ մյուսները նա փակում է։
«Դե հիմա ասեք` ինչո՞վ ենք կապիկներից տարբերվում։ Ի՞նչ գրողի տարած էվոլյուցիա։ Մենք տարբերվում ենք նրանով, որ ավելի վատ ենք ճյուղից ճյուղ ցատկում», – գրում են սրամիտ օգտատերերը։
Իսկ ավելի լուրջ տրամադրված մարդիկ քննարկում են «մեր կրտսեր եղբայրների» ունակությունները։