«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները կկարողանան կռվել Գիշերվա Արքայի հետ. տեսանյութ

Magic Leap-ի համար թողարկված խաղի միջոցով երկրպագուները կմենամարտեն Սպիտակ Քայլորդների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար նախատեսված The Dead Must Die խաղը հասանելի է արդեն Magic Leap վիրտուալ իրականության սարքերի համար: Սա դեռ չի նշանակում, որ բոլորը կկարողանան կռվել Գիշերվա Արքայի ու մենամարտել Սպիտակ Քայլորդների հետ:

Առայժմ խաղի մեջ կարելի է հայտնվել միայն AT&T–ի ֆիրմային խանութ հաճախելով, քանի որ այս օպերատորն է Magic Leap սարքի վաճառողը:

Հիշեցնենք, որ Magic Leap սարքը լիարժեք ներկայացվել է 2018 թվականի օգոստոսին: Արժեքն է 2295 դոլար: