Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակին» հետ զրույցում Արթուր Աղաջանյանն անդրադարձել է նաև Սանասարյանի պաշտպանի հնչեցրած մեղադրանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ԱԱԾ քննչական բաժնի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և ասել. «Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:

Դավիթ Սանասարյանի գործով սենսացիոն տեսանյութ է շրջանառվում. «168 ժամ»

Դրանից հետո միջնորդեցիք, որպեսզի դադարեցվի պարոն Սանասարյանի պաշտոնավարումը, ու դրանից հետո նոր հարցաքննվեցին վերջինիս կողմից միջնորդած վկաները, ովքեր գոնե ցուցմունք տալու պահին անմիջական ծառայողական ենթակայության և, հետևաբար, կախվածության մեջ չեն գտնվի ու կարող են հանգիստ տալ օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք կստուգվեն այլ քննչական գործողություններով»,–գրում է «Հայկական ժամանակը»։

Անդրադառնալով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը թերթին ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետեւ  նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը  մինչև այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել՝ որպես պաշտպան և բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզև մարդկային մոտեցումը: 

Պետրոսյան. «Խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանն իր կարծիքն է հայտնում մեղադրանքի մասին»

Տարակուսանք է առաջացնում այն  հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Եթե առկա է հանցակազմ, և հիմնավորված պնդումներ են` ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ»:

Դավիթ Սանասարյանին կփոխարինի նրա տեղակալը

Թերթի հետ զրույցում Արթուր Աղաջանյանն անհասկանալի է որակել նաև Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: «Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով՝ որպես պաշտպան ներգրավված չէ, և տիկին Պետրոսյանի ամուսին լինելու հանգամանքը որևէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել»,-ասել  է Աղաջանյանը՝ հավելելով, որ Վանեցյանի հայտարարությունը արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ և կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, և դա որեւէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից:

Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու։