Արագաչափերի բիզնես հասկացություն չի կարող լինել. ՃՈ պետի տեղակալ

ՃՈ–ի կողմից օգտագործվող ամբողջ գույքը` արագաչափերը, տեսախցիկները հանդիսանում են պետության սեփականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Արագաչափերի բիզնես հասկացություն չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով նշել էր, որ Սաշիկ  Սարգսյանի արագաչափերի` 13 մլրդ դրամի տույժ-տուգանքների համաներում են իրականացրել։

«ՃՈ–ի կողմից օգտագործվող ամբողջ գույքը` արագաչափերը, տեսախցիկները  հանդիսանում են պետության սեփականությունը: Դրանք հանձնված են հավատարմագրային կառավարման «Սեքյուրիթի դրիմին», և սա չի նշանակում, որ արագաչափերի բիզնես կա»,–ասաց նա։

Չիլինգարյանը հավելեց, որ եթե ուզում ենք իմանալ, թե ով է ընկերության հիմնադիրը և սեփականատերերը, ապա ճիշտ կլինի դիմել հենց ընկերությանը։