Անհետ կորած աղջկան ոստիկանները գտել են գետում՝ ողջ

Ապրիլի 28-ից նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ Քաջարանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհիներից մեկը փորձել է ինքնասպան լինել:

Նրան ոստիկանության ծառայողները գտել են Մեղրի գետում և անմիջապես տեղափոխել են մոտակա բուժհաստատություն:

Աղջիկը համարվում էր անհետ կորած, քանի որ ապրիլի 28-ից նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեին:

Այդ օրը՝ ապրիլի 28-ին, աղջկան մի քանի ժամ ապարդյուն փնտրելուց հետո հարազատները դիմել էին իրավապահների օգնությանը, որոնք էլ 16-ամյա աղջկան գտել են Մեղրի գետում:

Նախնական վարկածով՝ նա ինչ-որ մեկին խնդրել է իրեն Մեղրի քաղաք տանել, որտեղ էլ իրեն գցել է գետը՝ կյանքին վերջ տալու համար: Այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները պարզվում են: