Երեխայի օրորոցը հանկարծակի բռնկվել է. փոքրիկ տղան Արաբկիր բժշկական կենտրոնում է

Կրակն ուշ նկատելու դեպքում հետևանքներն անդառնալի կլինեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին, ոտքերի այրվածքներով Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական տղա երեխա:

Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղից:

Ծնողները հանկարծ տեսել են, որ երեխայի օրորոցը այրվում է: Անմիջապես մարել են կրակը, ահազանգել 911 և փոքրիկին շտապ հիվանդանոց հասցրել:

Կրակն ուշ նկատելու դեպքում հետևանքներն անդառնալի կլինեին:

Պատկան մարմինները պարզում են, թե ինչ հանգամանքներում է երեխայի օրորոցը հրկիզվել: