Խորհրդարանում փրկել են անօգնական փիսիկին. տեսանյութ

Կատվի նորածին ձագը հայտնվել է խորհրդարանի շենքի օդափոխության համակարգում։ ԱԺ աշխատակիցները ստիպված քանդել են պատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ՀՀ ԱԺ աշխատակիցները փրկում փոքրիկ փիսիկի կյանքը։

«ԱԺ աշխատակիցներ Համբարձում Ղազարյանի, Սպարտակ Նազարյանի և Արսեն Մամոյանի համառ ջանքերով փրկվեց շենքի օդափոխության համակարգում հայտնված նորածին փիսիկը»,– նշված է տեսանյութը տարածած օգտատիրոջ Facebook-յան գրառման մեջ։

Նշվում է նաև, որ կատվի նորածին ձագն ինչ-որ ձևով հայտնվել է խորհրդարանի շենքի օդափոխության համակարգում։ Կենդանուն փրկելու համար աշխատակիցները ստիպված են եղել քանդել պատը։

Հարազատի պես է սիրում. մայր կատվի պահվածքը հիացրել է օգտատերերն

Կատվին փրկող աշխատակիցը տեսանյութում նույնիսկ խոստովանում է, որ կենդանուն փրկելու համար նույնիսկ ստիպված է եղել հաղթահարել է իր հոգեբանական խնդիրը։

Կատուն կարողանում է բացել կողպեքը. տեսանյութ

«Ես յոթ տարի կատվի ձեռք չեմ տվել, ուղղակի մեղքս եկավ»,– ասում է կատվին օդափոխության համակարգից դուրս բերած տղամարդը։