«Թումո» կենտրոնի աշակերտուհի է կորել

15 տարեկան աղջիկը տնից դուրս է եկել ու գնացել անհայտ ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ արդեն երկու օր է` ոստիկաններն ու հարազատները փնտրում են Երևանում ապրող 15-ամյա մի աղջնակի։

Նա իրենց տնից դուրս է եկել ապրիլի 27-ի առավոտյան և գնացել անհայտ ուղղությամբ։ Մինչ այս պահը հարազատներն ու ընտանիքի անդամներն աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն։

Մի քանի ժամ փնտրելուց և չգտնելուց հետո ընտանիքի անդամները դիմել են իրավապահների օգնությանը։ Այժմ աղջկան գտնելու համար համատեղ գործողություններ են իրականացվում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկն ապրում է Աջափնյակ վարչական շրջանում և հաճախում է «Թումո» կենտրոն։

Աղջիկը միջին հասակի է, մազերը սև են ու կարճ կտրվածքով, հագին եղել է սև հագուստ, այդ թվում՝ սև վերարկու և սև կոշիկ։

Աղջկան գտնելու մասին կարող եք կարդալ այստեղ։