ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Մեր տարածքը Ամբերդի հուշարձանի գոտուց դուրս է»

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտուն հարող տարածքում աղմկահարույց շինարարության սեփականատեր Մանուկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցնում է, որ իր ընտանիքն Ամբերդի տարածքում շուրջ երկու տասնամյակ առևտրային գործունեություն է իրականցրել ու բարեխղճորեն կատարել է հարկային պարտավորությունները։
Sputnik
Մանուկյան. «Մեր տարածքը Ամբերդի հուշարձանի գոտուց դուրս է»

Մանուկյանը պնդում է, որ Ամրոցի հարևանությամբ վերջերս ձեռք բերած հողակտորն ու դրա վրա շինարարություն իրականացնելու թույլտվությունը ստացել է պատշաճ ընթացակարգով՝ դիմելով պատկան և իրավասու մարմիններին։

«Մեր տարածքը հուշարձանի գոտուց դուրս է»,-պնդում է վիճահարույց շինարարության սեփականատեր Մանուկ Մանուկյանը։

Նա վստահեցնում է, որ շինտեխնիկայի գործարկման ժամանակ հին իրեր չեն նկատել, այլապես այդ կդադարեցնեին շինաշխատանքներն ու գտածոների մասին տեղյակ կպահեին մշակույթի նախարարությանը։

«Պայմանավորվել ենք պատկան մարմինների հետ, որ կհրավիրենք հնագետներ, որոնք կուսումնասիրեն տարածքն ու կտան համապատասխան եզրակացություն, որից հետո, նաև նախագծի փոփոխությամբ կտրվի նոր շինթույլտվություն»,-մանրամասնում է տարածքի սեփականատերը։

Մանուկ Մանուկյանի խոսքով` նշված 2000 մետր հողակտորն ինքը ձեռք է բերել 8 միլիոն դրամով։