Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գնացել էր «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածք և ծանոթացել սրճարանի շինարարության հետ կապված իրավիճակին, որն, ի դեպ, միանշանակ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արդեն մի քանի օր է` Հայաստանում ակտիվորեն քննարկվում է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հսկվող գոտու մոտ ծավալված շինարարության հարցը։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Ի սկզբանե խոսվել է այն մասին, որ տարածքում, որտեղով բուլդոզեր է անցել և որտեղ գտել են կերամիկական ամանների և մարդկային ոսկորների մնացորդներ, շինարարությունն անօրինական է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը փորձեց իրավիճակը պարզել տեղում։

Վերմիշյան. «Ամբերդում տեղի ունեցածը վկայում է քաղաքաշինության ոլորտում տիրող վիճակի մասին

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետը և խնդրո առարկա տարածքի սեփականատիրոջ հայրը՝ Մանուկ Մանուկյանը հաղորդել է, որ 2017–ին 2000 մետր հողատարածքը ձեռք է բերվել 8 միլիոն դրամով։

Նրա ընտանիքի ներկայացրած նախագիծը հաստատել է Օրգով գյուղի ավագանին, այնուհետև` մարզային կազմակերպությունը, կառավարությունը, մշակույթի նախարարությունը և քաղաքաշինության կոմիտեն, դրանից հետո արդեն գյուղապետը շինարարության թույլտվություն է տվել։ Նա հավելեց, որ հողատարածքը չի մտնում հատուկ հսկվող գոտու մեջ և հուշարձանի տարածքից դուրս է, և այնտեղ երբեք գերեզմանոց չի եղել, ինչպես պնդում են սոցիալական ցանցերում։

«Մեր ընտանիքի երեք սերունդներ մեծացել են այդ տարածքում, իսկ վերջին 25 տարին մենք այստեղ զբաղվում ենք կոմերցիոն գործունեությամբ։ Եթե հողային աշխատանքների ժամանակ մենք նկատեինք մշակութային արժեք ներկայացնող ինչ–որ բան, ապա մենք դա կներկայացնեինք մշակույթի նախարարություն», – հավելեց նա։

Մանուկյանը նաև նշեց, որ նրա ընտանիքը դեմ չէ հնագիտական ուսումնասիրություն անցկացնելուն, այլ հակառակը, շահագրգռված է դրանում, և նա անձամբ կհետևի, որպեսզի այն անցկացվի։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Միաժամանակ, հողատարածքի տիրոջ հայրը նշեց, որ օրենքը չի խախտել, առավել ևս, արդեն զիջումների է գնացել և համաձայնել է փոխել ի սկզբանե նախատեսված սրճարանի նախագիծը։

Ռոմանտիկ է, բայց Դոն Կիխոտը չէ. ինչը ստիպեց հայ գործարարին Ժնևը փոխարինել Գյումրիով

«Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը կարծում է, որ դա բարդ կառույց է, և ավելի թեթև բան է պետք, մենք համաձայն ենք փոխել նախագիծը, թեկուզ դա կապված լինի զգալի ծախսերի հետ», – ասաց տարածքի համասեփականատերը։

Իր հերթին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում, Վերմիշյանն ասաց, որ Մանուկյանն իրականում շինարարության թույլտվություն է ստացել, սակայն ինչպես պարզվել է, այն տրամադրելիս պատկան մարմինները կարևոր դետալ են բաց թողել շենքի ճարտարապետական–նախագծային առաջադրանքի մեջ։

«Նրանք պետք է նշեին, որ շինարարություն իրականացնելուց առաջ պետք է անցկացվի հնագիտական փորձաքննություն։ Դա արվում է նույնիսկ ջրատար խողովակներ, ճանապարհներ կամ մալուխներ անցկացնելու ժամանակ», – նշեց Վերմիշյանը։

Կոմիտեի ղեկավարը հաստատեց, որ Մանուկյանը շինարարության թույլտվություն է ստացել, ինչպես նաև քննարկման է դրել նախագիծը, թեև Վերմիշյանն այդ մասին գիտի միայն նրա խոսքերից։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Այժմ շինարարությունը դադարեցվել է այնքան ժամանակ, մինչև չներկայացվի նոր նախագիծ և չհաստատվի բոլոր պատասխանատու գերատեսչությունների կողմից։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

«Սեփականատերը խուճապի մեջ է, որ կարող են վերցնել հողը, բայց ոչ ոք մտադիր չէ խախտել հողի սեփականատիրոջ իրավունքները։ Հարցը միայն այն է, թե ինչպես է այն օգտագործվելու։ Պարզ է մի բան. նախագիծը նման տեսքով չի կարող իրացվել», – նշեց նա։

Վերմիշյանը նաև նշեց, որ չի կարող ասել` ոչնչացվել են արդյո՞ք պատմամշակութային արժեքներ, բայց հողը բուլդոզերով մոտ մեկ մետր հավասարեցվել է։

Մինչ նկարահանող խումբը գտնվում էր արգելոցի տարածքում, մի խումբ անձինք կատարում էին տարածքի չափագրում, իսկ ոստիկանության աշխատակիցները ստուգում էին, թե հետևում են արդյոք պայմաններին, որոնք նշված են շինարարության թույլտվության մեջ։ Նախնական տվյալներով` ամեն ինչ կարգին էր։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Տեղի որոշ բնակիչներ մասնավոր զրույցում նշեցին, որ, ըստ լուրերի, Մանուկյանների մրցակից է հայտնվել, որն իր ծրագրերն ունի` կապված տարածքի հետ։

Մասնավորապես, ինչպես պնդում են մեր զրուցակիցները, մոտակա բնակավայրերից մեկի ղեկավարն ինքն է մտադիր այդ տեղում սրճարան կառուցել, սակայն Մանուկյանները հրաժարվել են վաճառել տարածքը, որից հետո սկսել են չարախոսել։

Դժվար է դատել, թե որքանով է այդ տեղեկություն հավաստի։ Մանուկյանները հրաժարվեցին մեկնաբանել։