Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. 1 մահճակալ, 1 դատապարտյալ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփում է 2019թ-ի առաջին եռամսյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով 2019թ-ի առաջին եռամսյակը։

«Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր 1 մահճակալի վրա գրանցված է 1 դատապարտյալ։ Հետևաբար չկան նաև դրանից բխող բացասական երևույթները»,- ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքով` ապրիլի 1-ի դրությամբ հայաստանյան ՔԿՀ-ներում պահվում է 3287 անձ, ինչը 2018թ-ի համեմատ 1248-ով պակաս է։ ՔԿՀ-ներում գտնվող անձանցից 985-ը կալանավորներ են, 1248-ը՝ դատապարտյալներ։ 2019-ի ընթացքում ազատ է արձակվել 339 մարդ, որից 59-ը՝ համաներմամբ։

Նախարարը նշեց, որ միաժամանակ ՔԿՀ-ներում սանիտարահիգիենիկ իրավիճակի բարելավման, բուժօգնության մատուցման և դատապարտյալների վերասոցիալականացումն ապահովող ծրագրեր են իրականացվել։