Գյումրիում կողոպտիչի դանակով վիրավորված 80 -ամյա պապիկի վիճակն արդեն լավ է

Վիրահատվել էր պապիկի պարանոցը, առաջիկա 2 օրերի ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Գյումրու Պարույր Սևակ 8 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ, 80-ամյա Ռոբերտ Պապոյանի վիճակն այս պահին արդեն լավ է: Այս մասին Sputnik Արմենիային ասեց «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Ողբերգական ավտովթար Սիսիան–Երևան ճանապարհին. 63–ամյա ուղևորը տեղում մահացել է

«Պապիկի առողջական վիճակն արդեն լավ է և առաջիկա 2 օրերի ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից»,-նշեց բժիշկը` տեղեկացնելով, որ  վիրահատվել էր պապիկի պարանոցը:

Նշենք, որ  դեպքը տեղի էր  ունեցել ապրիլի 25-ի գիշերը, 03։30-ի սահմաններում Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում: Դիմակավորված անհայտ անձը պատշգամբով ներխուժել էր բնակարան՝  փնտրելով  ինչ-որ իրեր:  80-ամյա  պապը արթնանալով փորձել է վնասազերծել գողին:  Կողոպտիչին հաջողվել է փախչել, սակայն, մինչ այդ նա դանակահարել է  տանտիրոջը: Վերջինս հասցրել է նաև իր հետ որոշակի գումար տանել: 

Հավելենք, որ բնակարանը գտնվում է  ոստիկանության անմիջական «քթի տակ»՝ ոստիկանության Մուշի բաժնի ստորաբաժանման երկրորդ հարկում:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։