Երևանում տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել.բժիշկները հրաժարվել էին բուժել նրա մորը

Դեպքի վայր ժամանած պարեկայինները բացատրական զրույց են վարել ինքնասպանության փորձ կատարող տղամարդու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանում ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը։

Մեր տեղեկություններով՝ Հաղթանակ կամրջի վրա անցորդներից մեկը նկատել է 40-ից 45 տարեկան մի տղամարդու, որը անցել էր երկաթե ճաղավանդակի մյուս կողմն ու ցանկացել կյանքին վերջ տալ՝ նետվելով կիրճը։

Թմրամիջոցի շրջանառություն, սպառնալիքներ. կալանավորները բջջայինով 1000 ու մի հարց են լուծել

Անցորդն անմիջապես ահազանգել է ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած պարեկայինները բացատրական զրույց են վարել ինքնասպանության փորձ կատարող տղամարդու հետ։ Այդ ընթացքում աստիճանաբար մոտեցել են նրան ու բռնելով ձեռքերից՝ անցկացրել անվտանգ գոտի։

Մեր տեղեկություններով՝ տղամարդ ասել է, որ ինքը դիմել է այդ քայլին, որովհետև «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող իր մորը։